ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՒՆԵՐԻ ԵՒ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՆՕՐԷՆԻ ԱՅՑԸ՝ Ս. Ա. ՎԱՆՔ

Իրանի ազգային արխիւների եւ գրադարանի կազմակերպութեան Սպահանի կենտրոնի նոր շէնքի բացման միջոցառմանը մասնակցելու նպատակով Սպահան ժամանած կազմակերպութեան տնօրէն՝ դկտ. Աշռաֆ Բորուջերդին, շաբաթ՝ 18 մայիս 2019 թւականի երեկոյեան, ճանաչողական այց կատարեց Ս. Ա. Վանք, որտեղ հիւրին, նրան ընկերակցող Սպահանի կենտրոնի տնօրէն դկտ. Քասիռիին եւ քաղաքապետարանի պատւիրակութեանը դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենադպիր՝ Սոնիկ Բաղումեանը, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանավարուհի՝ Վերգինէ Միրզախանեանը եւ արխիւատան պատասխանատու՝ Թովմա Գալստանեանը:

Պատւիրակութիւնն այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, արխիւատան աշխատանոց, «Խաչատուր Կեսարացի» եւ նորակառոյց «Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական» թանգարաններ:

Յաւելենք, որ  կազմակերպութեան հրաւէրով վերոնշեալ կենտրոնի բացմանը ներկայ են եղել Թեմական խորհրդի անդամ՝ Սոնիկ Բաղումեանը, Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ արխիւատան պատասխանատուները:

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ