ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 104-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ԵՒ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 104-ամեակի Շահինշահրի ոգեկոչման յանձնախմբի, ուրբաթ` մայիսի 3-ի երեկոյեան, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւել էր նկարչութեան եւ լուսանկարների ցուցահանդէս, որտեղ ցուցադրւել էին համայնքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառումներից լուսանկարներ եւ հայոց ազգ․ դպրոցների աշակերտութեան նկարչութիւնները՝ այս առիթով: Աւելի ուշ, դպրոցի սրահում, ներկաներն առիթ ունեցան դիտելու «Արտոյտների ագարակը» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանութեան թեմայով մի եղերական պատմութեան մասին:

Ծրագրին ներկայ էին Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի ու Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները եւ ժողովուրդ:

Թղթակից (Շահինշահր)

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ