ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ ՆՇՒԵՑԻՆ Ս. ԶԱՏԿԻ ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԸ

Շաբաթ՝ 2019 թւականի ապրիլի 20-ի երեկոյեան, Ս․Զատկի Ճրագալոյցի, իսկ կիրակի՝ ապրիլի 21-ի առաւօտեան, Ս. Յարութեան տօների առիթներով, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․Մինասեանի ձեռամբ ու «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչ քահանայ հայրը Ճրագալոյցի Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի, իսկ յաջորդ օրը՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․Տ․Սիփան եպս․ Քէչէճեանի Ս. Յարութեան տօնի պատգամները: 

Զոյգ Պատարագներին ներկայ էին Շահինշահրի հայ համայքնի վարչութեան ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ:

Թղթակից (Շահինշահր)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ