ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԳԹՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ԿԱՊՈՑՆԵՐ ԱՌԱՔՒԵՑԻՆ ԻՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ


Վերջին շաբաթների ընթացքում Իրանի տարբեր նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մեր հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ մարդասիրական օգնութեան կապոցներ առաքւեցին աղէտի գօտի՝ շաբաթ՝ 2019 թւականի ապրիլի 6-ին:

Սոյն կապոցների պարունակութիւնը կազմում է՝ ուտեստեղէն, տաք հագուստ, հանքային ջուր եւ մաքրութեան պարագաներ, որոնք հայթայթւել են Կանանց Գթութեան միութեան միջոցներով, ինչպէս նաեւ համայնքի բարերար ժողովրդի նիւթական ու իրեղէն նւիրատւութիւններով:

Փաթեթների աղէտի գօտի փոխանցման գործն ի կատար է ածել «Բարեկեցութիւն» կազմակերպութեան Սպահանի գերատեսչութիւնը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց՝ Կանանց Գթութեան միութիւնը

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ