31-ՐԴ ԻՐԱՆԱՀԱՅ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ ԵՆ ՄԱՐՏԻ 20-ԻՑ 25-Ը, ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 31-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու չորեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20:00-ին, միութեան մարզասրահում:

Ուրբաթ՝ մարտի 15-ի ժամը 16:00-ին խաղերի խորհրդանշական ջահը յատուկ արարողութեամբ վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով:

«Միասնութիւն՝ ահա գրաւականը յաղթանակի» նշանաբանի ներքոյ իրականացւող խաղերին մասնակցելու են իրանի հայահոծ քաղաքներից մարզական պատւիրակութիւններ:

Խաղերը տեւելու են մինչեւ մարտի 25-ը:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ