ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԱՌԹԻՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Ուրբաթ՝ 2019 թւականի մարտի 1-ի երեկոյեան, Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահը լի էր խանդավառ ժողովրդով, ովքեր համախմբւել էին տօնելու Բուն Բարեկենդանը: 

Տօնական երեկոն իրականացւել էր նշւած մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների, Մշակութային ու Մարզական միաւորների համատեղ համագործակցութեամբ: 

Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց եւ տօնի աւանդական սովորութիւնների մասին բացատրութիւններով հանդէս եկաւ Մարիա Խուդավերդեանը, ապա սրահում տիրող տօնական տրամադրութիւնը բազմապատկելու  նպատակով, Ռազմիկ Մարկոսեանը ներկայացրեց  կատակերգութեամբ յագեցած ծրագիր: 

Երեկոյի շարունակութեան մէջ տարազաւորւած ներկաները ցուցադրեցին իրենց ընդունած կերպարները, իսկ հետաքրքիր խաղ-մրցոյթների, ինչպէս նաեւ երգ ու պարի իրականացմամբ առաւել ջերմացաւ մթնոլորտը: 

Թղթակից (Շահինշահր)

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ