Կիրակի՝ մարտի 3-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում նշւեց հայկական աւանդական Բուն Բարեկենդան տօնը: Տօնախմբութիւնը, միութեան Երէցների եւ Մշակութային միաւորների համատեղ նախաձեռնութիւնն էր, որի բացման առիթով ներկաներին ողջունեցին օրւայ հանդիսավարուհիներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանը եւ Անի Ղազարեանը, ապա ներկայացրեցին մրցութային բաժնի իրաւարար կազմին, ովքեր ամենայն բծախնդրութեամբ եւ մասնագիտական մօտեցումով աւելի քան 70 տարազաւորների գնահատեցին ըստ կերպարի ստեղծման գաղափարի, կատարւած աշխատանքի եւ ներկայացման ձեւի: 

Մրցոյթի աւարտին, մինչ իրաւարար կազմի գնահատականների ամփոփումը, ոչ մրցութային բաժնում հանդէս եկան բազմաթիւ տարազաւորներ, որից յետոյ ներկայացւեցին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած կերպարները, ըստ հետեւեալի՝

Առաջին՝ Թեդի Դաւուդի, 

Թենի Թահմազեան,

Արէն Բաբումեան,

Երկրորդ՝

Էլադա Մելիքեան,

Փարելի Աղաբաբայեան,

Մոնթէ Յովհաննիսեան,

Էդրիկ Մանսուրեան,

Երրորդ՝

Էրւին Բաղրամեան,

Արգին Մանուկեան,

Փաոլինա Այվազեան, որոնք պարգեւատրւեցին:

Լաւագոյն կերպարների կարգում՝ յայտարարւեցին

Քրիստ Թորոսեանը,

Արթուր Մելքոնեանը,

Բենիկ Ծատուրեանը,

Քրիստին Թորոսեանը եւ

Մանէ Բարսեղեանը:

Երեկոյի ընթացքում բազմահարիւր ներկաներ ճաշակեցին Երէցների միաւորի վարչութեան եւ ամբողջ անձնակազմի միջոցով պատրաստւած ուտեստները. միաւորը կազմակերպել էր նաեւ դիմակների լատարի տոմսերի վաճառք:

Իրաւարար կազմը ներկայացնում էին՝ Ալենուշ Մարտոյեանը, Վիոլետ Թորոսեանը, Արթուր Բաղրամեանը, Էդնա Ղարիբեանը եւ Լուսինէ Մարուքեանը: 

Յատկանշական է, որ երեկոն իր խրախուսական ներկայութեամբ պատւել էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

Ն. Ջ. Հայ Մ. Մ.  «Արարատ» միութեան

թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի եւ Երանուշ Թահմազեանի