Ն․ Ջ․ ՀԱՅ Մ․ Մ․ «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ ՇԱՀԻՆՇԱՀՐԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ ԳՆԱՀԱՏԵՑ ԻՐ ՄԻԱՒՈՐՆԵՐԻՆ

Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 24-ի երեկոյեան, Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի «Արամ Մանուկեան» սրահում, նոյն մասնաճիւղի վարչութիւնը կազմակերպել էր գնահատման երեկոյ, ուր մեծարւեցին պատկան երեք միաւորների անդամ-ուհիները: 

Ծրագրում բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի վարչութեան նախագահ Արմոնդ Հախնազարեանը, ով անդրադառնալով Երէցների, Մարզական եւ Մշակութային միաւորների կարեւոր դերակատարութեանը՝ միութեան աշխատանքների վերելքի եւ զարգացման հարցում, շնորհակալութիւն յայտնեց նշւած կազմերին՝ իրենց ջանադիր եւ անշահախնդիր գործունէութեան համար: Երեկոն շարունակւեց հրաւիրեալների կողմից հնչւած շնորհակալական խօսքերով, մաղթանքներով եւ երգերի միասնական ու խմբային կատարումներով:

Թղթակից (Շահինշահր)

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ