ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ՝ 1 դեկտեմբեր 2018 թւականի առաւօտեան, Հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ Սպահանի քաղխորհրդի մշակութային ֆրակցիայի նախագահ՝ դկտ. Ռոշանի, Սպահանի քաղաքապետի Կանանց հարցերով խորհրդատու՝ դկտ. Զառէի, Սպահանի 5-րդ շրջանի մշակութային բաժնի տնօրէն՝ տկն. Զառէանի եւ քաղաքապետարանի պատւիրակութեան այլ անդամների հանդիպում-զրոյցը Նոր Ջուղայի Հայ կանանց ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Մանիա Ղուկասեանը ողջունեց հիւրերին, որից յետոյ դկտ. Զառէն բացատրութիւններ փոխանցեց իրենց պատւիրակութեան եւ քաղաքի կանանց տարբեր խաւերի հետ ունեցած հերթական հանդիպումների նպատակների՝ այն է լսել կանանց տեսակէտը քաղաքի խնդիրների վերաբերեալ:

Հանդիպման աւարտին առիթ ընձեռւեց ներկաներին արտայայտւելու քաղաքի եւ հայկական թաղամասի խնդիրների վերաբերեալ եւ փոխանցելու նաեւ առաջարկներ:

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ