«ԹԵԼԵԹՈՆ 2018»-Ի ՇՐՋԱԳԾՈՒՄ ՆՒԻՐԱՀԱՒԱՔ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԵՒ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Հինգշաբթի՝ 2018 թւականի նոյեմբերի 22-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիներում իրականացւեց նւիրահաւաք՝ Հայաստան համահայկական հիմնադրամի «Թելեթոն 2018»-ի ծիրում, նախաձեռնութեամբ շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան:

Նւիրահաւաքին մասնակցութիւն են բերել թեմիս ազգային իշխանութիւնը, շրջանի Հայ Դատի յանձնախումբը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը, միութիւններն ու ժողովուրդը:

Գոյացած գումարը փոխանցւելու է Հայաստան համահայկական հիմնադրամին:  


Թղթակից (Նոր Ջուղա)

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ