ԱՐՑԱԽԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը: 

Երեկոյի խանդավառ մթնոլորտն ապահովւեց մանկական ձեռարւեստի եւ խաղերի կրպակներով, մեծահասակների համար նախատեսւած խաղերով ու զբաղմունքներով, վիճակախաղով, ուրախ երաժշտութեամբ եւ ճոխ բիւֆէով, ուր վաճառւում էին աւանդական ճաշատեսակներ ու զանազան այլ անուշահամ ուտելիքներ:

Միջոցառման կազմակերպման գործում իրենց սիրայօժար մասնակցութիւնն էին բերել զոյգ միութիւնների անդամ-ուհիները:

Հարկ է նշել, որ ինչպէս նախորդ տարիները, այս տարի նոյնպէս սոյն ծրագրի հասոյթը յատկացւելու է արցախահայութեանն օժանդակելու աշխատանքներին: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ