ՍՊԱՀԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹԵԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹԵԱՆ ԱՅՑԸ՝ Ս. Ա. ՎԱՆՔ

Երկուշբաթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 1-ին, Սպահանի հայոց թեմի Ազգ. առաջնորդարան այցելեցին Սպահանի Ուսումնա-դաստիարակչութեան գերատեսուչը՝ իր պատւիրակութեամբ:

Հիւրերին Ազգ. առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում դիմաւորեցին թեմի առաջնորդ՝ գերպ. տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Պատգ. ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը եւ անդամներ՝ Վաչիկ Հայրապետեանը, Նորայր Թումանեանն ու Վահիկ Թորոսեանը եւ Կրթական խորհրդի անդամներ՝ Ժիրայր Խոսրովեանն ու Մինաս Թահմազեանը:

Սկզբում արտայայտւեց Սպահանի Ուսումնա-դաստիարակչութեան գերատեսուչ պրն. Քամալը, ով հանդէս եկաւ ողջոյնի եւ շնորհակալական խօսքերով, ապա ակնարկեց թէ Սպահանը միշտ էլ եղել է մշակոյթների օրրան, ինչպէս նաեւ համարւում է իսլամական մայրաքաղաք եւ հետաքրքիր է, որ տարբեր խմբակցութիւններ ու կրօնի մարդիկ հաշտ ու համերաշխ ապրում են այս քաղաքում, որում իր դերակատարութիւնն է ունեցել  Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկը եւ մենք եւս ցանկանում ենք շարունակել մեր նախնիների որդերգրած ճիշտ ուղին:

Յաջորդիւ ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ թեմի առաջնորդը: Նա նշեց. «Գիտեմ ինչքան բարիացակամութիւն եւ համագործակցութիւն գոյութիւն ունի Ուսումնա-դաստիարակչութեան հիմնարկի պատասխանատուների եւ մեր կրթական պատասխանատուների միջեւ:»

Հանդիպման ընթացքում արծարծւեց առաջարկներ եւ քննարկւեց առաջիկայ համագործակցութիւնների առանցքը:

Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, ապա հիւրերը այցելեցին «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի:

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ