ԻՐԱՆԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ ԼԱՒԱԳՈՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Թւականիս սեպտեմբերի 25-ին, Իրանի Իսլ. Հանր. ռադիոհեռուստատեսութեան կազմակերպութեան արտասահմանեան թողարկումների տնօրինութեան կողմից, նախաձեռնւել էր իւրայատուկ միջոցառում, կազմակերպութեան տարածքում գտնւող «Համայէշ» կենտրոնում, որի ընթացքում գնահատանքի արժանացան ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների մի քանի լրագրողներ: Միջոցառումը կազմակերպւել էր ռադիոհեռուստատեսութեան արտասահմանեան թողարկումների  բաժնի լրագրող Մայա Նասերի նահատակւելու առաջին տարելիցի առիթով:

Մեծարւող լրագրողներից էր «Ալիք» օրաթերթի եւ Իրանի Իսլ. Հանր. արտասահմանեան թողարկումների հայերէն ռադիոժամի լրագրող Կարինէ Դաւթեանը, ով աւելի քան երկու տասնամեակ է ինչ համագործակցում է ռադիոհեռուստատեսութեան հայերէն ռադիոժամի հետ:

Գնահատւող լրագրողների գնահատագրերը յանձնում էին  Իրանի Իսլ. Հանր. ռադիոհեռուստատեսութեան  գլխաւոր տնօրէն  Աբդոլալի Ալի Ասգարիի եւ Արտասահմանեան թողարկումների տնօրէն դոկտ. Փէյման Ջեբելիի կողմից եւ Իրանում Պաղեստինի դեսպան Սալահ Զաւզաւիի կողմից:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ