ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՒԵՑ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: 

Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Բոլորանի ս. Ղուկաս եկեղեցում՝ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը: Զոյգ արարողութիւններին մասնակցում էին նաեւ թեմիս եկեղեցական դասի ներկայացուցիչները: Նոր Ջուղայի եւ Բոլորան գիւղի Ս. պատարագի ընթացքում հերթաբար երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբերը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին՝ բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանն ու բրշ. Արա սրկ. Բաղումեանը 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ