ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐԻ «ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑե ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութեան նախաձեռնութեամբ շաբաթ՝ 2018 թւականի մայիսի 26-ի առաւօտեան, «Սրբոց Վարդանանց» սրահում, կազմակերպւեց միջոցառում՝ Տիրոջ՝ Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ՝ ներկայութեամբ կազմակերպիչ միութեան անդամուհիների ու մի շարք այլ հրաւիրեալների: 

Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, ով շնորհաւորելով տօնի կապակցութեամբ նշեց, թէ Համբարձումը Քրիստոսի երկինք բարձրանալու եւ իր Հօր Աստծու աջ կողմը նստելու յիշատակման տօնն է: Այնուհետեւ արտայայտւեց նաեւ նոյն վարչութեան անդամուհի Նւարդ Փանոսեանը, որտեղ հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց տօնի աւանդոյթների կապակցութեամբ:

Միջոցառման ընթացքում բաժանւեցին «Ջան գիւլում»-ի վիճակները, ներկաներից հանդէս եկան երգերի ու ասմունքների խմբական ու անհատական կատարումներով, իրականացւեցին զւարճալի մրցոյթներ, հայկական շուրջպար եւ վիճակահանութիւն, իսկ  բոլորը ճաշակեցին պատրաստւած անուշահամ ուտելիքներն ու ճաշատեսակները:

Թղթակից (Շահինշահր)

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ