ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Հինգշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 5-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի սրահում, ջերմ եւ խանդավառ մթնոլորտի ներքոյ կազմակերպւեց հանդիսութիւն՝ Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ: 

Միջոցառումն իրականցւել էր նոյն մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ  Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ: 

Սկզբում ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով ու տօնական բարեմաղթանքներով հանդէս եկաւ Վարդուհի Պօղոսեանը, ապա Ռազմիկ Մարկոսեանն արտասանեց իր հեղինակած բանաստեղծութիւնը՝ նւիրւած հայ մայրերին:

Մարզական միաւորի միջոցով կազմակերպւել էին զւարճալի խաղ-մրցոյթներ, իսկ  ներկաները վայելեցին Երէցների միաւորի կողմից նախատեսւած հիւրասիրութիւնը եւ ճաշակեցին բիւֆէում մատուցւող կերակրատեսակները: 

Անմոռանալի երեկոն աւարտւեց հայկական շուրջպարով:

Ծրագրին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Թղթակից (Շահինշահր) 

 
 
 

 

 

 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ