Ս. ԶԱՏԿԻ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Կիրակի՝ 2018 թ. ապրիլի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, նոյն մասնաճիւղի կենտրոնատեղիում, տեղի ունեցաւ դաշտահանդէս՝ Քրիստոսի յարութեան տօնի առիթով: 

Ծրագրում Երէցների միաւորի միջոցով մատուցւեցին անւանդական անուշաբոյր ճաշատեսակներ եւ ուտելիքներ, ինչու չէ նաեւ վաճառւեցին տօնը խորհրդանշող գունազարդ հաւկիթներ, իսկ Մարզական միաւորի կազմակերպութեամբ հետաքրքիր խաղ-մրցոյթներ իրականացան, որոնք լայն ընդառաջում գտան ներկաների կողմից: Մթնոլորտն առաւել խանդավառ եւ ջերմ էր դարձել հայկական երաժշտութիւնների սփռմամբ:

Դաշտահանդէսին իրենց մասնակցութիւնն էին բերել հոծ թւով ժողովուրդ:

Թղթակից (Շահինշահր)

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ