ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՆՈՐԱՄՈՒՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութիւնը, ուրբաթ՝ մարտի 2-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ ընդունեց ուսումնական ընթացիկ տարեշրջանում ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում մուտք գործած ուսանողներին:

Միաւորի վարչութեան նախագահ՝ Արթուր Բաղրամեանը, ողջունելով ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց հրաւէրին ընդառաջելու եւ միջոցառմանը ներկայ լինելու համար։ Նա շնորհաւորեց նորամուտ ուսանողներին ու յաջողութիւն մաղթեց նրանց, ապա խօսքը փոխանցեց միութեան Կենտրոնական վարչութեան անդամ եւ միաւորի կապ՝ Ռուբէն Մինասեանին, ով իր հերթին արտայայտեց շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսքեր՝ ուղղւած ուսանողներին եւ յաջողութիւն մաղթեց նրանց ուսման եւ կեանքի բոլոր ասպարէզներում: Այնուհետեւ լուսանկարների ցուցադրմանը զուգահեռ ներկայացրեց միաւորի ծաւալած գործունէութիւնից համառօտ զեկոյց եւ յոյս յայտնեց, որ նորամուտ ուսանողները մասնակից կը դառնան միաւորի աշխատանքներին:

Հանդիպման աւարտին, ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում ընդունւած նորամուտ ուսանողներին յանձնւեց գնահատագրեր:

Երեկոն աւարտւեց համեստ ընդունելութեամբ եւ միասնական լուսանկարւելով: Նշելի է, որ Միութեան Ուսանողական միաւորին այժմ անդամակցում են շուրջ 80 ուսանող-ուհիներ:

 

 Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից՝

 Երանուշ Թահմազեան 

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ