ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ ՏՕՆԱԿԱՆ ԱՌԻԹՈՎ

Չորեքշաբթի՝ 2018 թւականի յունւարի 17-ի առաւօտեան ժամը 11:30-ին, Ս. Յովհաննու Կարապետի ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնը՝ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ուղեկցութեամբ այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած լուսահոգի Մկրտիչ Թումասեանի ընտանիքին եւ հանդիպում ունեցաւ յիշեալ նահատակի մօր հետ:

Այցելուները յարգելով նահատակ Մկրտիչ Թումասեանի անմար յիշատակը, հրուշակեղէն ու քաղցրաւենիք նւիրեցին եւ շնորհաւորեցին նրա մօրը` հերոս որդու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ եւ մաղթեցին, որ 2018 թւականը բարի եւ յաջող տարի լինի Թումասեան ընտանիքի համար: Նրանք նոյնպէս լսեցին նահատակի մօր յայտնած խնդիրները եւ դժւարութիւնները՝ խոստանալով համապատասխան լուծումներ գտնել դրանց հարթելու համար:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝

Վ. Յարութիւնեան

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ