ՍՊԱՀԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՊԵՏԻ ԵՒ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՅՑԸ Ս. Ա. ՎԱՆՔ

Հինգշաբթի՝ 11 յունւար 2018 թւականի առաւօտեան Ս. Ա. Վանք այցելեցին Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր պետ Մաասում Բէյգին, Սպահան քաղաքի ոստիկանապետ՝ գնդապետ Եառ Դուսթին, Սպահանի 5-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդապետ Զարէը եւ ուրիշներ:

Հիւրերին դիմաւորեցին Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր Վարուժ Մինասեանն ու Վարուժ Մովսիսեանը եւ երկու կազմերի միւս անդամները:

Հանդիպման ընթացքում Սպահան նահանգի ոստիկանութեան գլխաւոր պետ Մաասում Բէյգին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ յայտնեց շնորհաւորանքի խօսքեր ու մաղթանքներ:

Առաջնորդ Հայր Սուրբը եւս իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ոստիկանութեան ամբողջ անձնակազմին մշտապէս, ի մասնաւորի Ամանորեայ տօների ընթացքին, Սպահանի հայահոծ թաղամասի անվտանգութիւնը պահպանելու համար:

Վերջում հիւրերին յանձնւեցին յուշանւէրներ:

 
 
 
 
 
 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ