ՍՊԱՀԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՂՈԴՐԱԹՕԼԼԱՀ ՆՈՌՈՒԶԻԻ ԱՅՑԸ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ՌԱՅՄՈՆԴ ԽԱԹՈՒՆ ՆԵԺԱԴԻ ԵՒ ՀՐԱՉ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ԻՄՆԱ լրատւական գործակալութիւն - Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի առիթով, Սպահանի քաղաքապետ Ղոդրաթօլլահ Նոռուզին այցելել է հայ նահատակներ Ռայմոնդ Խաթուն Նեժադի եւ Հրաչ Յակոբեանի ընտանիքներին:

Հանդիպումների ընթացքում քաղաքապետը շնորհաւորելով Նոր Տարին եւ Ս. Ծնունդը, իր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնել հայ նահատակների ընտանիքներին՝ իրենց զաւակներին հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին զոհաբերելու համար: Նա յոյս է յայտնել, որ Իրանում՝ հայ նահատակների ընտանիքների համար ստեղծւելու են բարեկեցիկ կեանք վայելելու անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքապետն իր արտայայտութիւնների մէջ ընդգծելով Իրանում միաստւածեան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութիւնը, հարկաւոր է գտել, որ դա օրինակ ծառայի ամբողջ աշխարհին, որպէսզի բոլորը կողք-կողքի ապրեն խաղաղութեամբ եւ համերաշխութեամբ:

Սոյն հանդիպման ընթացքում նահատակ Հրաչ Յակոբեանի հայրն իր ու շնորհակալութիւնն է յայտնել Պրն. Նոռուզիին՝ կատարած այցելութեան համար: Նա բարի տարի է մաղթել Իրանի Իսլամական հանրապետութեան մեծայարգ առաջնորդի եւ ողջ ժողովրդի համար, նաեւ յոյս է յայտնել, որ Նոր Տարին լինելու է բարեբեր տարի Իրանի համար եւ Սպահանի ժողովուրդը ականատեսն է լինելու ջրառատ Զայանդէռուդի:

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ