ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՕՆԱՎԱՃԱՌ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, սկսեալ ժամը 11:00-ից, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ: Վաճառքին մասնակցել էին նաեւ Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութիւնները, որոնք նոյնպէս վաճառքի էին հանել միութենականների միասնական աշխատանքի արդիւնքը: 

Նշելի է, որ աշնանային գեղեցիկ յարդարանքով ստեղծւած աշխոյժ մթնոլորտը ընդունեց բազմահարիւր այցելուներ, որոնք վայելեցին նաեւ մատուցւած աւանդական ճաշեր ու այլ ուտեստներ եւ մասնակցեցին կազմակերպւած խաղերին: 

 
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 
 Թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ հեղինակի
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ