ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ ԶՕՐԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան եւ Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 5-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ բարեգործական դաշտահանդէս, որի ամբողջ հասոյթը յատկացւելու է  Արցախին եւ արցախահայութեանը զօրակցելու աշխատանքներին:

Երեկոյի ընթացքում հայկական շուրջպար իրականացւեց «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի երիտասարդական պարախմբի կատարմամբ ու պարուսոյց Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ, իսկ Կանանց Գթութեան միութեան անդամուհի Գայիանէ Եղիազարեանի միջոցով բովանդակալից տեղեկութիւններ ընթերցւեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տեսարժան վայրերի եւ արցախահայութեանը բնորոշ աւանդոյթների մասին:

Խանդավառ մթնոլորտն ապահովելու համար նախատեսւել էին նաեւ՝ վիճակախաղ, ուրախ երաժշտութիւն, մանկական ձեռարւեստի կրպակ, ուր փոքրիկները ստեղծագործեցին գեղեցիկ ձեռքի աշխատանքներ, ճոխ բուֆէ՝ անուշաբոյր ուտելիքներով եւ բազմաթիւ այլ խաղեր՝ մանուկների, պատանիների ու մեծահասակների համար:

Ծրագրի ընթացքում Արցախին զօրակցելու նպատակով նւիրատւութիւններ կատարւեցին թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ անհատ բարերարների կողմից: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ