ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍԵԱՆԸ ԳՆԱՀԱՏՒԵԼ Է՝ ՈՐՊԷՍ 1395 ԹՒԱԿԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԲՈՒԺՔՈՅՐ

Սպահանի «Ալ-Զահրա» ուսուցման եւ բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում  աշխատող հայ բուժքոյր Անահիտ Փիլոսեանը, Սպահանի Հիւանդապահութեան համակարգի կազմակերպութեան (سازمان نظام پرستاری) կողմից ճանաչւել է որպէս իրանական 1395 թւականի օրինակելի բուժքոյր՝ մասնագիտական բարձր հմտութիւնների, հիւանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարութեան եւ աշխատանքում դրսեւորած  պարտաճանաչութեան ու բծախնդրութեան համար. նա նոյն այս յատկութիւններով է ճանաչւած իր աշխատանքի վայրում եւ գործընկերների մօտ:

Անահիտ Փիլոսեանը ծնւել է 1976 թւականին, Ահւազում, ուր եւ ապրել է մինչեւ իր ամուսնանալը՝ 2000 թւականը: Նա իր դպրոցական կրթութիւնն ստացել է Ահւազի հայոց ազգային «Քարուն» տարրական եւ «Րաֆֆի» ուղեցոյց եւ պարսկական «Էֆաթ» միջնակարգ դպրոցներում:   

Այնուհետեւ մասնակցելով  համալսարանների մուտքի քննութեանը՝ ընդունւել է Ահւազի Ազատ համալսարանի հիւանդապահութեան ճիւղում եւ աւարտել 2000 թւականին՝ լիսանսի աստիճանով: Նա աշխատանքի է անցել «Ալ-Զահրա» հիւանդանոցում՝ 2001 թւականից եւ մինչեւ օրս անդամակցում է Սպահանի Հիւանդապահութեան համակարգի կազմակերպութեանը: 

 
Թղթակից՝ Նոր Ջուղա
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ