Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրք լրագրող Ամբերին Զամանը լուսանկարւել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանութեան յուշակոթողի մօտ: Նա այդ լուսանկարը հրապարակել է իր Twitter-եան էջում եւ տեղադրել «Հայոց ցեղասպանութեան յուշակոթող», «Բոստոն», «այլեւս երբեք» հեշթագերը:

Թուրք լրագրողի հրապարակած լուսանկարը դժգոհութեան ալիք է բարձրացրել որոշ թուրքերի շրջանակում: Նրան անգամ մեղադրել են «ահաբեկչական կառոյցների խօսնակ» լինելու եւ հակաթուրքական գործունէութիւն իրականացնելու մէջ: