Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր  Թուրքիայում կը ցուցադրւի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» նոր ֆիլմը:

Ըստ «Ասպարէզ»-ի` ֆիլմի առաջին ցուցադրութեանը ներկայ կը լինի նաեւ երկրի մշակոյթի  եւ զբօսաշրջութեան նախարար Նուման Քուրթուլմուշը:

Ֆիլմի հեղինակը նշել է, որ ֆիլմի նպատակը քննարկելը չէ` Հայոց ցեղասպանութիւնը տեղի՞ է ունեցել, թէ՞ ոչ: Ֆիլմը մի կառապանի մասին է, որին յանձնարարւած է եղել Գիրեսունում ապրող 200 հայերի «տեղափոխել» Հալէպ, այդ ընթացքում նա իրեն «վստահւած» հայերին պաշտպանել է աւազակային յարձակումներից: Գիրեսունից Հալէպ ճանապարհին ֆիլմի հերոսները ականատես են լինում կոտորածների բազմաթիւ տեսարանների:

Ֆիլմի երաժշտական ձեւաւորումն իրականացրել է Սուրէն Ասատրեանը: