ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում հետեւեալ գրառումն է արել. «Ադրբեջանական հրետակոծութիւնների հետեւանքով Արցախի քաղաքացիական բնակչութեան շրջանում կան զոհեր ու վիրաւորներ: Մարտունու շրջանում երկու անձ է զոհւել՝ մէկ կին ու մէկ երեխայ, կայ երկու վիրաւոր: Մնացած բնակավայրերի մասով տւեալները ճշտւում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառեալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցւածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիւ բնակավայրերում»: