Աղբիւր՝ www.asbarez.com

 

Տարւայ առաջին եռամսեակին Հայաստան ժամանած զբօսաշրջիկների թիւը՝ 2013-ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով, աւելցած է 20.5 տոկոսով: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան համաձայն՝ 2014-ի յունւար-մարտին հանրապետութիւն են այցելել 154,471 զբօսաշրջիկներ:

2014-ի յունւար-մարտին զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել են 162,073 անձ, կամ՝ 2013-ի համապատասխան ժամանակաշրջանի հետ բաղդատելով՝ թիւն աւելցել է 18.2 տոկոսով:

2013 թւականին Հայաստան է այցելել 924,965 զբօսաշրջիկ, իսկ Հայաստանից մեկնած զբօսաշրջիկների թիւը կազմել էր 906,154 մարդ: