Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի համշէնահայերի կողմից 2011 թ. Ստամբուլում  հիմնւած ՀԱՏԻԿ միութիւնը նախապատրաստւում է նոր միջոցառման: Միջոցառումը կրելու է «Մի բուռ Համշէն» խորագիրը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբիւրի համաձայն` միջոցառման շրջանակներում դասախօսութեամբ հանդէս է գալու գիտնական ու գրող Իբրահիմ Քարաջան, ով ներկայացնելու է Համշէնին և համշէնահայութեանը նւիրւած իր նոր գիրքը, որը տպագրւելու է շուտով և մեծ տպաքանակով:

Միջոցառումը տեղի է ունենալու սոյն թւականի փետրվարի 1-ին, ժամը 19:30-ին, ՀԱՏԻԿ միութիւնում:

Յիշեցնենք, որ ՀԱՏԻԿ միութեան համահիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը 2011 թ.  Akunq.net-ին տւած հարցազրոյցում նշել էր, որ սոյն միութեան նպատակն է թոյլ չտալ, որ հայոց լեզւի Համշէնի բարբառն ու մշակոյթը կամաց-կամաց անհետանան` գլոբալիզացիայի և ուրբանիզացիայի հետևանքով: