Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով յայտնել է, որ Նախիջեւանի ուղղութեամբ վերադիրքաւորման փորձերն անընդունելի են և ամէն կերպ կանխւելու են: Այս մասին օգոստոսի 14-ին կայացած ճեպազրոյցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը՝ պատասխանելով Նախիջեւանի ուղղութեամբ տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին:

«Նախիջեւանի ուղղութեամբ իրավիճակի հարցով համապատասխան յայտարարութիւն տարածել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը. այստեղ ՀՀ զինւած ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է վերադիրքաւորումներին, ապա այդ հարցի առնչութեամբ հանրային և այլ խողովակներով մենք ադրբեջանական կողմին յայտնել ենք, որ նման վերադիրքաւորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամէն կերպ կանխւելու են»,- ասաց Նաղդալեանը: