Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Ոսկէ ծիրան» կինօփառատօնի շրջանակներում տեղի է ունենում Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի պրեմիերան: Վիտալի Մանսկին եւ Մեսրոպ քահանայ Արամեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց ֆիլմը, որի ոգեշնչման աղբիւրը եղել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գիրքը:

«Հայերը հպարտանում են Նարեկացիով, եւ թէեւ ոգեշնչւել ենք Գրիգոր Նարեկացու գրքով, ֆիլմը նրա մասին չէ: Ստեղծագործութիւնը ժամանակակից մարդու մասին է, ով չի մտածում կեանքի իմաստի մասին»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Վիտալի Մանսկին:

Ֆիլմի համահեղինակ եւ նախաձեռնութեան հեղինակ Մեսրոպ քահանայ Արամեանի կարծիքով` մարդկային կեանքն եւս գիրք է, որը մենք փորձում ենք կարդալ Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ի` այդ յաւերժական հայելու մէջ: Ֆիլմի աւարտը նոյնպէս նման փակում ունի: Քահանայ Արամեանի հաւաստմամբ` ֆիլմում երեւում է գրեթէ ամբողջ աշխարհը` Աւստրալիայից մինչեւ Արգենտինա:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկւայի կինօփառատօներից մէկի ժամանակ, այն նախատեսւում է ցուցադրել ամբողջ աշխարհում: