Կիրակի՝ նոյեմբերի 22-ի առաւօտեան, Արցախեան ազատամարտի ընթացքում հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին նահատակւած հերոսների յիշատակի օրւայ առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, դռնփակ եկեղեցական արարողութիւն կատարւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի:

Աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն իր եւ թեմի ժողովականութեան ու ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց զոհւածների ու նահատակների ընտանիքներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթեց վիրաւորներին։

Արարողութեանը ներկայ էին թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչնեչը։


Թղթակից (Նոր Ջուղա)