Առողջապահական ճգնաժամի պատճառով, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 102-ամեակի Սպահանի հայոց թեմի Տօնակատարութեան յանձնախմբի բոլոր աշխատանքներն իրականացւում են համացանցային հարթակներում: Մայիսի 22-ից սկսեալ նշւած յանձնախմբի նախաձեռնութեամբ, թեմի Ազգային առաջնորդարանի ազգային միջոցառումների ինստագրամի էջում «national.events_nj», ներկայացւում են դրւագներ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան կերտման պատմութիւնից, ցուցադրւում են տեսահոլովակներ՝ համայնքի գեղարւեստական խմբերի կատարմամբ, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան նկարչութիւններն ու ասմունքները: Նշւած էջում տեղի է ունենում նաեւ գիտելիքների մրցոյթ:

Այս շրջագծում մայիսի 25-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, առանց հանդիսատեսի ներկայութեան, իրականացւել են՝ դրօշակի արարողութիւն, «Հանրապետական մաղթանք»՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ դասախօսական ու գեղարւեստական ելոյթներ: Սոյն միջոցառումը նկարահանւել է եւ տեսանիւթը կը ցուցադրւի մայիսի 28-ի երեկոյեան ժամը 8:00-ին «national.events_nj» ինստագրամի էջով:  

Յանձնախմբի կազմակերպած ծրագրերի մանրամասնութիւնների մասին կը տեղեկացնենք յաջորդիւ:


Թղթակից (Նոր Ջուղա)