Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 28-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 18-ի ժամը 19:30-ին, միութեան մարզասրահում:

Այս շրջանի խաղերը նւիրւած են Հ.Հ.-ի վերանկախացման եւ Լ.Ղ.Հ.-ի հիմնադրման 25- ամեակին:

Որպէս ձեւաւորւած աւանդոյթ՝ խորհրդանշական ջահը յատուկ արարողութեամբ վառւելու է հինգշաբթի՝ մարտի 17-ի երեկոյեան Ս. Ամենափրկչեան վանքի շրջափակում վեր խոյացած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով:

Մրցութիւններին մասնակցելու են Իրանի հայկական համայնքների մարզական պատւիրակութիւնները:

Խաղերը տեւելու են մինչեւ մարտի 23-ը:

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան թղթակից

Երանուշ Թահմազեան