Աղբիւր՝ www.yerkir.am

Երեկ Բաքւում Ազգայնական երիտասարդական կազմակերպութեան ակտիւիստներն Իրանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացրել. գրում է minval.az-ը՝ gunaz.tv-ին յղումով:

Բողոքի ակցիան անցկացւել է Իրանի իշխանութիւնների կողմից Հայաստանին աջակցութեան և այն բանի դէմ, որ Թեհրան կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սելֆի է արել «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրութեամբ պաստառի ֆոնին: 

Յիշեցնենք, որ այդ ամէնի դէմ բողոքել են նաև Իրանում բնակւող ադրբեջանցիները, որոնք ՀՀ դրօշ են այրել: