Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ վիճակին, ամենատարբեր ոլորտներում իրականացւող ընթացիկ ծրագրերին ու զարգացման հնարաւորութիւններին է անդրադարձել Իրանում Հայաստանի դեսպանը: Արտաշէս Թումանեանը այդ ամէնի մասին խօսել է Հայ համալսարանականների ընդհանուր միութեան անդամների եւ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ հանդէս է եկել ընդարձակ զեկոյցով: Նա յայտարարել է, որ Հայաստան ներդրողներ կարող ենք բերել` բաց ճակատով: