Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանական haqqin.az-ը, յղում տալով իրանական Fars պարբերականին, գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին յաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան:

Yerkir.am-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից յայտնեցին, որ տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը: «Ռոհանին մինչեւ Ամանոր կայցելի Հայաստան, բայց թէ ե՞րբ, դեռ յայտնի չէ: Այն, որ դա յաջորդ շաբաթ չի լինի, յստակ է»,- ասացին դեսպանատնից:

Յիշեցնենք, որ օրերս իրանագէտ Վարդան Ոսկանեանը լրագրողների հետ զրոյցում նշել էր, որ Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան, նաեւ` որ Իրանի դէմ պատժամիջոցների վերացումից յետոյ նկատելի դարձաւ, որ Հայաստան-Իրան յարաբերութիւնների տնտեսական մասում նկատելի առաջընթաց կայ: