Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երկուշաբթի օրը, Թեհրանում, Հ.Հ. արտգործնախարար՝ Էդւարդ Նալբանդեանի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին ասել է. «Նպաստաւոր պայմաններ գոյություն ունեն ճարտարագիտական եւ տեխնիկական ծառայութիւնների, ինչպես նաեւ ապրանքափոխանակման ոլորտներում Իրան-Հայաստան համագործակցութիւնների ընդլայնման համար»:

Լարիջանին նշել է, որ տարածաշրջանային ու միջազգային ընդհանուր շահերի ապահովման ուղղութեամբ միջազգային շրջանակներում ու կազմակերպութիւններում Իրանի ու Հայաստանի քաղաքական այրերի երկխօսութիւններն երկարաժամկէտում ազդեցիկ են երկու երկրի բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման գործում:

Հանդիպման ժամանակ, Հ.Հ. արտգործնախարար՝ Էդւարդ Նալբանդեանը քաղաքական ու պառլամենտական երկխօսութիւններն ազդեցիկ է բնութագրել Իրան-Հայաստան յարաբերութիւնների մակարդակի բարձրացման ուղղութեամբ եւ նշել է, որ Հայաստանի կառավարութիւնն ու խորհրդարանը հովանաւորում են երկու երկրի բարձրաստիճան պատւիրակութիւնների փոխայցելութիւնները: