Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի իսլամական հանրապետութեան տնտեսական ազատ եւ յատուկ գօտիների համադրման խորհրդի քարտուղար՝ Աքբար Թորքանը յայտնել է, թէ միջազգային տարանցման պոտենցիալներից օգտւելու համար, Իրանը ջանքեր է ծաւալում Հայաստան-Ադրբեջան երկաթգծի վերաբացման ուղղութեամբ:

Նա յայտարարել է, որ այդ երկաթգծի վերաբացւելը մեծ փոփոխութիւն կառաջացնի Արաքսի ազատ գօտու տնտեսութեան մեջ:

Նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը Ջուլֆայի տարածքում տնտեսութեան լճացման գլխաւոր պատճառն է հանդիսանում, Թորքանն ասել է. «Հայաստան-Ադրբեջան երկաթգիծը տրանսպորտային մեծ հնարաւորութիւն ունի եւ Իրանին միացնում է Սեւ ծովի նաւահանգիստներին, Ռուսաստանին եւ Եւրոպային»:

«Հայաստան-Ադրբեջան երկաթգծի վերաբացմանն ուղղւած ջանքերն արդիւնաւորւելու դէպքում, Արաքսի ազատ գօտին տնտեսական նոր թափ է ստանալու»,-ասել է ԻԻՀ տնտեսական ազատ եւ յատուկ գօտիների համադրման խորհրդի քարտուղարը: