Աղբիւր՝ www.asbarez.com

 

Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն ապրանքաշրջանառութեան քանակը հասցնել 1 միլիառդ դոլարի։ «Isna» լրատւական գործակալութեան տւած հարցազրոյցին ընթացքում այս մասին նշել է Հայաստանի մէջ Իրանի դեսպան Մոհամմեդ Ռէիսին:

Իրանի դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսութեան առաջատար ճիւղերին, նշել է. «Հայաստանը բնական հանածոների տեսանկիւնից բաւական հարուստ երկիր է. աշխարհի մէջ մոլիպտենի մեծ արտադրողներից մէկն է նկատւում: Բացի մոլիպտենից այն նաեւ հարուստ է ոսկիու պղինձի, երկաթի, սնդիկի, ինչպէս նաեւ տարրատեսակ բնական քարերի պաշարներով»:

Դեսպան Ռէիսի իրանցի ներդրողներին քննադատելով՝ Հայաստանի տնտեսութեան մէջ բաւարար չափով ներգրաււածութիւն չունենալու համար, նշել է. «Թուրքիան Հայաստանի հետ այնքան էլ լաւ յարաբերութիւններ չունի, սակայն Հայաստանի շուկայի մէջ առկայ ապրանքների զգալի մասը թրքական են. այդ առումով իրանցիները Հայաստանի մէջ մի շարք կարելիութիւններ կորցրել են»։

Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների ներկայ մակարդակին՝ դեսպանը նշել է, որ Մեղրիի ջրելեկտրակայանի եւ ելեկտրահաղորդակցութեան երրորդ գծի շինարարութիւնը երկկողմանի տնտեսական համագործակցութեան ընդլայնման ուղղւած դրական քայլ են նկատւում։

«Նախորդ տարի Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալները կազմել են շուրջ 320 միլիոն դոլար: Իրանը Հայաստանի առեւտրային գործընկերների շարքին չորրորդ դիրքի վրայ է: Սակայն առկայ կարելիութիւնները նկատի առնելով՝ պէտք է ըսել, որ ապրանքաշրջանառութեան ծաւալները գոհացուցիչ չեն: Երկու երկրները ջանանում են, որպէսզի այն հասնի 1 միլիադռ դոլարի»,- աւելացրել է դեսպանը։