Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ջուլֆայի «Արաս» ազատ առեւտրի գօտու ղեկավար, Իրանի իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ Մոհսեն Առաբբաղեն լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ Հայաստանի անդամակցութիւնը Ե.Տ.Մ.-ը դրական է եւ՛ Հայաստանի, եւ՛ Իրանի համար: Նա ասել է, որոշ արտադրատեսակներ Հայաստանի միջոցով են արտահանւում Եւրասիական տնտեսական միութեան պետութիւններ: Հարցին, թէ մաքսային կանոնակարգերի փոփոխութիւնը Հայաստան-Իրան առեւտրային կապերը չի՞ խաթարի, Առաբբաղեն Մոհսենը նշել է, որ Իրանը կը վերանայի իր պայմանները, երբ Հայաստանը կը փոփոխի մաքսային կանոնները։

Իսկ Հայաստան-Իրան երկաթգծի ստեղծման հնարաւորութեան հարցին, նա պատասխանել է, որ երկաթգծի հարցը Իրանի օրակարգում է եւ այժմ էլ քննարկումներն ընթացքի մէջ են։

Նշելի է, որ երկու երկիրն երկաթուղի կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ի.Ի.Հ.-ի Ճանապարհաշինութեան նախարար Աբբաս Ախունդին տեղեկացրել էր, որ Հայստանը պատրաստւում է երկաթուղին հասցնել մինչեւ Ջուլֆա քաղաքը: Իրան-Հայաստան երկաթուղու համար, անհրաժեշտ է Իրանի տարածքում կառուցել 60 կմ., իսկ Հայաստանի տարածքում 304 կմ. երկաթգիծ։