Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի օդանաւակայանների ընկերութեան աւիացիոն գործողութիւնների գծով տեղակալ Էբռահիմ Շուշթառին նշել է, որ տարածաշրջանում տարանցիկ չւերթների թւի բարձրացման պատճառն Իրանի երկնքի կայուն անվտանգութիւնն է։

Չորեքշաբթի օրը Ի.Ռ.Ն.Ա. գործակալութեանը տւած հարցազրոյցում, Շուշթառին աւելացրել է.- «Իրանի երկնքում տարանցիկ չւերթների թւի բարձրացմանը նպաստել են նաեւ մասնագէտ աշխատուժի գործունէութիւնը, հեռահաղորդակցական համակարգերի, նաեւ արդիական ռադարային ու նաւիգացիոնի առկայութիւնը։

Շուշթառիի խօսքերով, Ուկրաինայում Մալայզիական ինքնաթիռի ընկնելը եւ Իրաքում անցնող վերջին իրադարձութիւնները մեծապէս խթանել են Իրանի երկնքից տարանցիկ չւերթների թւի բարձրացումը։

Իրանի օդանաւակայանների ընկերութեան աւիացիոն օպերացիայի գծով տեղակալի խօսքերով, ներկայիս օրական աւելի քան 950 չւերթ եւրոպական երկրներից Ասիա եւ հակառակ ուղղութեամբ եւ աւիացիոն ոլորտի մասնագէտների ուղեկցութեամբ անցնում են Իրանի երկնքով։