Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ա.Մ.Ն.-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում շրջանառւող՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան աջակցման օրինագիծը քննարկւելու է մայիսի 5-ին: Բանաձեւի հիմնական հեղինակը նահանգային օրէնսդիր Մայք Գաթոն է:

Նախագծի համաձայն՝ Կալիֆորնիայի խոհրդարանի երկու պալատները խրախուսում եւ աջակցում են Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան՝ որպէս ազատ եւ անկախ պետութիւն զարգանալու ջանքերը, որպէսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակութեանը վայել իրաւունքներ:

Բանաձեւի նախագիծը Միացեալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախութեանը:

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի քննարմանը ներկայացւած նախագիծը քարտուղարութեանը յանձնարարում է ընդունւելուց յետոյ բանաձեւի կրկնօրինակներն ուղարկել Միացեալ նահանգների նախագահին եւ պաշտօնատար այլ անձանց: