Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Քեսաբահայութեան ողբերգութիւնն իրականացրած «Ալ Նասրա» ճակատի պարագլուխներից մէկն սպանւել է Սիրիայի բանակային ուժերի հետ բախման արդիւնքում:

Լաթաքիա քաղաքում Սիրիայի բանակային ուժերը եւ Իսլամական դիմադրութիւնը ոչնչացնելով թաքֆիրական ահաբեկիչներին, սպանել են  այդ խմբի պարագլուխներից մէկին:

Քեսաբահայութեան դէպքերի գլխաւոր հեղինակ՝ Ալ Նասրա ճակատի ահաբեկչական խմբի պարագլուխ՝ «Հայերի դահիճ»-ը, բուն անունով Ֆարս Չեչենին սպանւել է Սիրիայի բանակային ուժերի հետ բախումների արդիւնքում:

Լիբանանի «Ալ Խաբար Պրես» գործակալութեան հրապարակած հաղորդման համաձայն՝ «Հայերի դահիճ»-ը  վերջերս նախազգուշացրել էր Սիրիայի հայերի ու ընդհանրապէս քրիստոնեաների վրայ հարձակման կապակցութեամբ: Նա Քեսաբի վրայ կատարած յարձակմամբ իրագործեց իր սպառնալիքները:

Բանակային ուժեր միմեանցից անջատել են Հոմսի որոշ շրջաններ, կանխարգելելու   զինւած խմբերի համախմբումը:

Ահաբեկիչների կողմից Հալէբ քաղաքի հին թաղամասի վրայ իրականացւած ականային յարձակման հետեւանքով զոհվել են 35 եւ վիրաւորւել աւելի քան 80 սիրիացիներ: