Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում տպագրւող «Ակօս» հայկական թերթը Ստամբուլի օդանաւակայանի միջազգային թռիչքների բաժնից հանւել է: Այս մասին հաղորդում է «Ակօս»-ի խմբագրութիւնը:

«Ակօս»-ը երկար ժամանակ այլ թերթերի հետն բաժանւում էր «Թուրքական աւիաուղիներ»-ի ուղևորներին: Աւիաընկերութեան ղեկավարութեան որոշմամբ` «Ակօս»-ի հետ կնքւած համաձայնագիրը միակողմանի խզւել է: Որպէս պատճառաբանութիւն` նշւում է, որ այն կայացւել է` «անհրաժեշտութիւնից ելնելով», այլ բացատրութիւն չի տրւել:

«Ակօս»-ը բաժանւում էր օդանաւակայանում 2013 թւականից: