Աղբիւր՝ www.yerkirmedia.am

104 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի յայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանութիւնից փրկւած Արթին Հայկը: Այս մասին տեղեկացնում է jsonline.com-ը:

Նշւում է, որ Արթին Հայկը մահացել է իր տանը:

Նա աշխատանքային գործունէութեան ընթացքում լուսանկարել է բազմաթիւ նշանաւոր դէմքերի, գործիչների, մասնաւորապէս, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզւելտին:

Արթին Հայկը օգոստոսին կը դառնար 105 տարեկան:

Նա ունի 4 աղջիկ, 9 թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի: