Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանահայութիւնը եւս դատապարտում է այն, ինչը որ կատարւում է Գազայում, որը ոչ միայն Պաղեստինի ժողովրդի դէմ է, այլ նաեւ վտանգ է տարածաշրջանի համար: Մենք պահանջում ենք, որ միջազգային ատեանները այդ ուղղութեամբ աւելի լուրջ մօտեցում դրսեւորեն, քանզի կատարւածն անընդունելի է ցանկացած ողջամիտ մարդու համար:
Կրկին անգամ «Ղոդս»-ի համաշխարհային օրւայ սեմին ենք կանգնած, որը Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի կողմից, ի պաշտպանութիւն Պաղեստինի ժողովրդի՝ կոչւեց «Ղոդս»-ի օր: Արդէն ինքնին այս օրը դարձել է ինստիտուտ եւ ծաւալուն կերպով բողոքի ցոյցեր են տեղի ունենում՝ ի հովանաւորութիւն Պաղեստինի ժողովրդի արդար դատի եւ պահանջատիրութեան, անկախ տարածաշրջանում տիրող քաղաքական, ժողովրդական, մշակութային եւ կրօնական պայմանների եւ անկախ Իրանի ժողովրդի կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ դրսեւորւած հովանաւորութեան:
Այս տարի իւրայատուկ ձեւով է նշւելու «Ղոդս»-ի օրը՝ տարածաշրջանում, ի մասնաւորի Պաղեստինի ժողովրդի համար տիրող իրավիճակից ելնելով: Գազայում կատարւող վայրագութիւնը պատերազմ չէ, այլ ցեղասպանութիւն է եւ քանի որ հայ ժողովուրդը Ցեղասպանութեան ենթարկւած ժողովուրդ է, լաւապէս է ըմբռնում Պաղեստինի ժողովրդի դէմ կատարւածը եւ դատապարտում է այն:
Իրանահայութիւնը եւս դատապարտում է այն, ինչը որ կատարւում է Գազայում, որը ոչ միայն Պաղեստինի ժողովրդի դէմ է, այլ նաեւ վտանգ է տարածաշրջանի համար: Մենք պահանջում ենք, որ միջազգային ատեանները այդ ուղղութեամբ աւելի լուրջ մօտեցում դրսեւորեն, քանզի կատարւածն անընդունելի է ցանկացած ողջամիտ մարդու համար:
Հետեւաբար՝ կոչ եմ ուղղում մեր սիրելի հայրենակիցներին, որ որպէս ազատատենչ ժողովրդի զաւակներ՝ կողք-կողքի կանգնեն Իսլամ աշխարհի առողջ մտքերի կողքին ու դատապարտեն նաեւ այն ահաբեկիչներին, որոնք Իրաքում կամ Սիրիայում անմարդկային արարքներ են իրականացնում: Յուսանք՝ տարածաշրջանում գերիշխող դառնայ խաղաղութիւնը եւ անվտանգութիւնը:
Իրանի Իսլ. խորհրդարանում
Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր
ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ