ՓԵՐԻՈՅ ԿՐԹԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱՌՕՏ ԱԿՆԱՐԿ՝ ՓԵՐԻՈՅ ԿՐԹԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
(ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ, ԱՆՑԵԱԼ ՈՒ ՆԵՐԿԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ)

1928 թւականի յունւարի 1-ին, Նոր Ջուղայում դպրոց յաճախող մի խումբ գաւառացի ուսանողների կողմից հիմնւում է Փերիոյ Կրթասիրաց Միութիւնը:

   Միութիւնն իր գործունէութեան ընթացքում զերծ չի եղել տեղափոխումների խոր ազդեցութիւններից, բայց այդուհանդերձ գերագոյն ուժերի լարումով եւ գաւառի հանդէպ տածած սիրոյ շնորհիւ, պահել է իր գոյութիւնը եւ իր կարեաց սահմաններում զօրավիգ հանդիսացել Փերիոյ գաւառի կրթական գործին:

Միութիւնը նկատի ունենալով, որ այլեւս չկան հայկական նախկին շէն ու փարթամ գիւղերը, իր ուժերն էլ արել զօրավիգ հանդիսանալու քաղաքաբնակ մեր նոր սերնդի կրթական գործին է լարել:

   Միութիւնն իր հիմնադրութեան ժամանակաշրջանից մինչ այժմ (2012) ունեցել է 26 վարչական նստաշրջան: Մասնաճիւղեր է ունեցել 7 գիւղերում, նաեւ 1955-ից մինչեւ 1960 թւականը՝ Աբադանում:

Վերջինիս աշխատանքները շարունակւել են Թեհրանում: Մի քանի տարի դադարից յետոյ, 1991 թւականին, ժամանակի Փերիոյ Կրթասիրաց Միութեան Կենտրոնական Վարչութեան ջանքերի շնորհիւ թէ՛ Թեհրանում եւ թէ՛ Շահինշահրում հիմնադրւում են մասնաճիւղեր, որոնց աշխատանքներն առայսօր ընթանում են միեւնոյն ծրագիր-կանոնագրի ուղղութեամբ:

Այս Միութեան շնորհիւ կեանքի է կոչւում մի յանձնախումբ՝ հիւանդանոց կառուցելու նպատակով, որի բացը զգալի էր ամբողջ գաւառում: Ի վերջոյ 1941 թւականին հիմք է դրւում շէնքի կառուցմանը, Նամակերտ գիւղում, եւ կեանքի է կոչւում «Փերիոյ Հայոց Հիւանդանոցի Միութիւն», որը ծառայում է ուղիղ 30-տարի՝ մինչեւ 1971 թւականը, հայ եւ այլազգի հիւանդներին:

Միութիւնն ունի կանանց օժանդակ մարմին, պարի եւ գեղարւեստական խմբեր, որոնց մասնակցութեամբ տօնւում են մեր ազգային, մշակութային ‎ձեռնարկները:

   Միութիւնը 2 անգամ մասնակցել է Հայաստանում «Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ» փառատօնին:

   2012 թւականին մասնակցել է Գերմանիայի Ֆ‎րայբուրգ քաղաքում տեղի ունեցած միջ-մշակութային փառատօնին:

   1978 թւականին, մեծ շուքով տօնւում է Միութեան 50-ամեակը եւ այս առթիւ գիրք է հրատարակւում «Համառօտ պատմութիւն Փերիոյ Կրթասիրաց Միութեան գործունէութեան» անունով, պրն. Լեւոն Մինասեանի հեղինակութեամբ: Իսկ դրանից յետոյ, մեծ հանդիսութեամբ տօնւում են Միութեան 40-50-60-75-80-ամեայ յոբելեանները:

   2011 թւականին, Փերիոյ Միութեան Թեհրանի մասնաճիւղը հայ ակումբում մեծ շուքով տօնեց իր գործունէութեան 20-ամեակը: Այս առթիւ Մասնաճիւղը հրատարակեց գիրք եւ ուղերձների հաւաքածու։

 


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ