ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ՄԱՐԶԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԻՒՆ

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութիւնը հիմնադրւել է 1955 թւականին։

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Նպատակները

   Ա) Միութենականների ու համայնքի մէջ կերտել եւ զարգացնել ազգային նկարագիր՝ ծանօթացնելով հայ մշակոյթի եւ պատմութեան արժէքներին։

   Բ) Մարզական եւ մշակութային գործունէութեամբ հնարաւորութիւններ ստեղծել հայ պատանիների ու երիտասարդների ստեղծագործական ու ֆիզիքական կարողութիւնների դրսեւորման ու զարգացման համար։

   Գ) Զարկ տալ միութենականների ընդհանուր եւ հասարակական գիտելիքներին։

   Դ) Հեռու պահել հայ երիտասարդութեանը մեղկ զբաղումներից եւ վատ մոլութիւններից։

   Ե) Զարգացնել հաւաքական աշխատանքի եւ ընկերականութեան ոգին միութենականների եւ հայ համայնքի մէջ։

   Զ) Հայ սերունդներին տալ ազգային առողջ գաղափարաբանութիւն եւ հասարակական առողջ ըմբռնումներ, արթուն պահել հայրենասիրութեան եւ ազգասիրութեան ոգին, մղել ազգային իրաւունքների պաշտպանման պայքարին, տեղեկացնել ժողովրդավարութեան էութիւնը, բարձրացնել ազատութիւնների պաշտպանութեան եւ հասարակական պարտականութիւնների գիտակցութիւնը։

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութիւնն իր միաւորներով, երկամեայ գործունէութեան ժամանակաշրջանում գործադրում է Միութեան Պատգ. Ժողովի որոշումները։ Կազմում է ծրագիր-ժամանակացոյց եւ առաջնորդւում է այդ հիմունքով, գործադրելով Միութեան ծրագիր-կանոնագրով նախատեսւած նպատակները։

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան անդամները 601 հոգի են, որոնք աշխատում են Երէցների, Մարզական, Մշակութային, Ուսանողական, Սկաուտական միաւորներում եւ կարգապահական կազմում։ Միութիւնն ունի «Շահինշահր»-ի Մասնաճիւղի Վարչութիւն, որն ունի նոյն ենթաբաժանումները:

   Միութեան արտօնատէրն է ընկ. Թաթուլ Օհանեանը:

 

ՄԻԱՒՈՐՆԵՐ

Երէցների Միաւոր

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Երէցների Միաւորի միջոցով իրականացւում են աւանդական ու որոշ տօնական օրերի նշումը։ Միաւորը կառավարում է բիւֆէն, կազմակերպում է աշնանային ուտեստների վաճառք։

  

Մարզական Միաւոր

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մարզական Միաւորն ունի բասկետբոլի, ֆուտբոլի, վազի, սեղանի թենիսի, ճատրակի, մարմնամարզութեան, կառատէի խմբերը եւ լողի ու բիլիարդի ժամանակաւոր խմբերը։ Սոյն խմբերն ունեն իրենց ենթաբաժանումները։ Նրանք զանազան խմբերով մասնակցում են միջ-ակումբային, նահանգային, Միութեան Գարնանային եւ Հ.Մ.Ա.Կ.-ի ու Հայաստանի Համահայկական մրցոյթներին։

  

Մշակութային Միաւոր

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւորը իրագործում է զանազան բնոյթի ձեռնարկներ։ Միաւորն ունի ասմունքի, պարի, թատրոնի, էստրադայինի, «Անց ու դարձ»-ի եւ գրական խմբերը, որոնք ունեն իրենց տարիքային ենթաբաժանումները։ Նաեւ աշխատում է Միութեան գրադարանի բաժանմունքը։

   Համարեա՛ բոլոր խմբերը հանդէս են գալիս բազմաթիւ առիթներով ու իրենց խօսքն են արտայայտում մշակութային ձեռնարկներով։

  

Ուսանողական Միաւոր

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Ուսանողական Միաւորը գումարում է ընդհանուր ժողովներ։ Տարւայ ընթացքում կազմակերպում է գիտական ձեռնարկներ եւ համալսարաններում ընդունւած նորամուտ ուսանողների ու բարձրագոյնին ձգտող ուսանողների գնահատման երեկոյ։

 

Սկաուտական Միաւոր

   Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Սկաուտական Միաւորի Գերագոյն Մարմինն սկաուտականի կարգապահ ու կանոնագրով սահմանած սկզբունքներով, դաստիարակում է սերունդներ՝ առաւել մեծ աշխատանքներ ստանձնելու նպատակով։

  Կազմակերպում է բանակումներ, արշաւներ, երդման արարողութիւններեւ այլն։ Ծրագրերի պաշտօնական բաժնում հանդէս է գալիս դրօշակի արարողութեամբ։

   

Կարգապահական Կազմ

   Այս կազմը վերահսկում է Միութեան կարգապահութեանն ու առնչակից աշխատանքներին եւ օժանդակում է միւս միաւորներին։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ